ՎՎարդուհի Բալյան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը դատապարտել է խաղաղ հավաքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը դատապարտել է խաղաղ հավաքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները՝ հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: 

«Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերվում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, և դրա ապահովման նպատակով մենք աշխատում ենք տվյալ վայրի իրավապահների հետ։

Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքերում համարժեք արձագանք կապահովվի իրավապահների կողմից։

Բոլոր ցուցարարներին կոչ ենք անում պահպանել հավաքների խաղաղ ընթացքը և հանդես բերել զսպվածություն»,- ասված է հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում