ՄՄարիա Գաբրիելյան

Ամերիկացի օրենսդիրները խստորեն դատապարտել են Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի վրա հարձակումը

Ամերիկացի օրենսդիրները խստորեն դատապարտել են Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի վրա հարձակումը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի օրենսդիրները խստորեն դատապարտել են Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի՝ ատելության հողի վրա կատարված հարձակումը: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Հայերի դեմ այս հանցագործությունը տեղի է ունենում ռասայական հարձակումների մեխանիզմով՝ ներառյալ Ռուսաստանում ադրբեջանցիների հարձակումը հայերի վրա, Գերմանիայում ՀՀ դեսպանության վրա հարձակումը և Ուկրաինայում հայկական ձեռնարկությունների դիտավորյալ այրումը:

Անցյալ տարի Լոս Անջելեսում հայկական դպրոցների դեմ իրականացված վանդալիզմը ստիպեց այսուհետ ավելի զգոն լինել: Այս իրադարձություններին նախորդեց Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների ուղղությամբ հարձակումը, որը սկսվեց հուլիսի 12-ին: Ադրբեջանական զինուժը Տավուշում թիրախավորել է քաղաքացիական և ռազմական օբյեկտները՝ ծանր հրետանիով, մարտական ​​անօդաչու թռչող սարքերով և տանկերով: 

Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին և օգտագործել բոլոր հնարավոր գործիքները՝ պաշտպանելու հայ համայնքի շահերը և ապահովելու հայկական հաստատությունների անվտանգությունն ու բարեկեցությունը»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում