Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՇՇողիկ Գալստյան

ԵԱՀԿ Մինսկի խումբը Երևանին ու Բաքվին կոչ է արել նախապատրաստվել առարկայական բանակցությունների

ԵԱՀԿ Մինսկի խումբը Երևանին ու Բաքվին կոչ է արել նախապատրաստվել առարկայական բանակցությունների

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով, ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի, Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր, ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (PRCIO) Անջեյ Կասպրշիկը Հայաստանին և Ադրբեջանին ուղղված համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: 

«Համանախագահները և PRCIO-ն ողջունում են հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 16-ից հաստատված հարաբերական անդորրը և կողմերին կոչ են անում օգտվել ակտիվ ռազմական գործողությունների թուլացումից` առարկայական բանակցություններին նախապատրաստվելու համար` հակամարտության համապարփակ լուծումը գտնելու նպատակով»։

Համանախագահները ևս մեկ անգամ շեշտում են, որ այս բարդ շրջանում սադրիչ հայտարարություններից և գործողություններից, ինչպես նաև սպառնալիքներից կամ քաղաքացիական հասարակությանն ուղղված ենթադրյալ սպառնալիքներից խուսափելը խիստ կարևոր է:

«Վերջին հրապարակային հայտարարությունները, որոնք քննադատում են ՄԽ համանախագահող երկրների ջանքերը և/կամ ձգտում  միակողմանիորեն հաստատել կարգավորման գործընթացի ձևաչափի նոր «պայմաններ» կամ փոփոխություններ, չեն նպաստում կառուցողական երկխոսության վերսկսմանը։

Խաղաղ կայուն կարգավորման համար քաղաքական կամքը լավագույնս կարելի է դրսևորել՝ մաքսիմալիստական դիրքորոշումներից, սադրիչ հայտարարություններից և գործողություններիղ զերծ մնալով, հրադադարը խստորեն պահպանելով»,- նշվում է հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության՝ համանախագահներն ու PRCIO-ն երախտապարտ են միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և ԵՄ-ին ակտիվ մասնակցության համար, որոնց կոչերը հրադադարը պահպանելու և երկխոսությունը վերականգնելու հարցում աջակցում են համանախագահների ջանքերին։

Համանախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը ցանկացած ժամանակ հանդիպելու ղեկավարների կամ նրանց ներկայացուցիչների հետ և ընդգծել ԵԱՀԿ դիտորդների՝ հնարավորինս շուտ տարածաշրջան վերադարձի անհրաժեշտությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում