ՄՄարիամ Մխիթարյան

Լիբանանի պատգամավորներն առաջարկում են ապրիլի 24-ը ճանաչել որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Լիբանանի պատգամավորներն առաջարկում են ապրիլի 24-ը ճանաչել որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Լիբանանի խորհրդարանի «Քաթաիբ» խմբակցությունից Էլիաս Խանկաշն ասել է, որ խորհրդարան է ներկայացվել մի օրինագիծ, որով պահանջվում է ապրիլի 24-ը ճանաչել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր, ինչպես նաև սգո ազգային օր ասորիների և քաղդեացիների համար, որպեսզի արթնանա երիտասարդ սերնդի գիտակցությունը ցեղասպանության սպառնալիքների հանդեպ՝ հայտնում է «Ազդակ» օրաթերթը:

Օրինագիծը ստորագրել են մի խումբ պատգամավորներ, այդ թվում ՝ Լիբանանում ՀՅԴ Կենտկոմի ներկայացուցիչ և հայ պատգամավորների դաշինքի անդամ՝ Ագոպ Բագրատունին:

Հարկ է նշել, որ «Ազգային երկխոսություն» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Ֆուաթ Մահզումը ստորագրել է օրինագիծը, բայց հետագայում այն ​​հետ է վերցրել իր նկատմամբ գործադրված ճնշման պատճառով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում