Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱրման Գալոյան

Հանձնաժողովում միակարծիք են կառավարման խորհրդարանական սկզբունքի վերաբերյալ. Կիրակոսյան

Հանձնաժողովում միակարծիք են կառավարման խորհրդարանական սկզբունքի վերաբերյալ. Կիրակոսյան

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում միասնական մոտեցում կա՝ կառավարման ձևը պետք է մնա խորհրդարանական,- հայտարարել է հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը՝ տեղեկացնելով իշխանությունների տարանջատման, հավասարակշռման և ընտրակարգին առնչվող  հարցերի շուրջ քննարկումների մասին։

«Ի սկզբանե առաջին հարցերից մեկը, որ հանձնաժողովի նիստերում քննարկվում էր, կառավարման ձևի ընտրության հարցն էր։ Արդյոք հայեցակարգի մշակման աշխատանքերը սկսելիս կառավարման ձևը թողնում ենք նո՞ւյնը, թե մտածում ենք կառավարման ձևի փոփոխության մասին։ Քիչ հարցերից մեկն է, որի հետ կապված կա կոնսենսուս և որոշում կայացվեց, որ կառավարման ձևը մնա պառլամենտական տրամաբանության մեջ։ Այն քննարկումները, որոնք իրականացնում ենք հիմա, այդ հայեցակարգային ձևակերպումները արվում են պառլամենտական հանրապետության տրամաբանության մեջ»,- հայտարարել է Կիրակոսյանը՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առցանց քննարկման ժամանակ:

Նրա խոսքով, հանձնաժողովում քննարկվել է կայուն մեծամասնության ինստիտուտի վերանայման հնարավորությունը. մտադիր են հրաժարվել կայուն մեծամասնության սահմանադրական կարգավորումից և անցում կատարելու այլ ընտրակարգի մոդելի։

«Պետք է քննարկելիս հաշվի առնենք տարբեր երկրների փորձը, որը կարող է հանգեցնել Կառավարության հաճախակի փոփոխությունների, որը կարող է բերել անկայուն իրավիճակների, բայց ամեն դեպքում հայեցակարգային տեքստը այս հարցի առնչությամբ դեռ պատրաստվում է»,- ասաց Կիրակոսյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում