ՄՄարիամ Մխիթարյան

Չինաստանը փակում է ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը Սիչուանում

Չինաստանը փակում է ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը Սիչուանում

 Այսօր Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է Սիչուան նահանգի Չենդու քաղաքում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության փակման մասին, հայտնում է Interfax-ը:

Դա չինական կողմի պատասխանն է հուլիսի 21-ին ամերիկյան կառավարության գործողությանը: Վաշինգտոնը պահանջեց, որ չինական կողմը փակի Հյուսթոնի գլխավոր հյուպատոսությունը, այդ կերպ, ըստ Պեկինի, խախտելով «միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերի ու ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հյուպատոսական պայմանագրի համապատասխան դրույթները»:

Պեկինը նշել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների ներկա իրավիճակի համար պատասխանատվությունը կրում է բացառապես ամերիկյան կողմը:

Հյուսթոնում չինական հյուպատոսությունը փակելուց մեկ օր առաջ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք էր ներկայացրել Չինաստանի երկու քաղաքացիներին, որոնք փորձել էին ներթափանցել կորոնավիրուսային պատվաստանյութով աշխատող ամերիկյան ընկերությունների համակարգչային ցանցեր: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ չի բացառում երկրում ՉԺՀ-ի մյուս հյուպատոսությունների փակումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում