ՄՄարիամ Մխիթարյան

Թուրք-եգիպտական հակասությունը Լիբիայի հարցով

Թուրք-եգիպտական հակասությունը Լիբիայի հարցով

Թուրքիան նախազգուշացրել է Եգիպտոսին Լիբիայի քաղաքացիական հակամարտությանը միջամտելու համար: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալինը հայտարարել է, որ Թուրքիան իրավունք ունի գտնվել Տրիպոլիում, քանի որ աջակցում է միջազգայնորեն ճանաչված Լիբիայի կառավարությանը, իսկ Կահիրեի միջամտությունը  վտանգավոր ռազմական արկածախնդրություն կլինի Եգիպտոսի համար:

Լիբիայի ցեղերը պատրաստ են տրամադրել մոտ 1 միլիոն մարդ, որոնք պատրաստակամություն են հայտնել պայքարել Լիբիայում թուրքական ուժերի դեմ: Այս մասին հաղորդել է Լիբիայի շեյխերի և ցեղերի Գերագույն խորհրդի ներկայացուցիչ Սալեհ ալ-Ֆանդին՝ գրում է ՏԱՍՍ-ը: Լիբիայի Ներկայացուցիչների պալատը հայտարարել է, որ «Թուրքիայի կողմից ուղղակի ներխուժման, ինչպես նաև Լիբիայի ինքնիշխանությունը խախտելու դեպքում» եգիպտական ​​զինված ուժերը իրավունք ունեն միջամտել, «եթե տեսնեն մոտալուտ սպառնալիք երկու երկրների ազգային անվտանգությանը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում