ՄՄարիա Գաբրիելյան

Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության նորանշանակ ղեկավարին

Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության նորանշանակ ղեկավարին

Հուլիսի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Բերտրան Լամոնին։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից։
 
Հանդիպման ընթացքում Բերտրան Լամոնը արտաքին գործերի նախարարին է ներկայացրել առաջիկայում ԿԽՄԿ կողմից իրականացվելիք ծրագրերը։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության գործունեությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ։
 
Մասիս Մայիլյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել հանրապետությունում Կարմիր խաչի առաքելությանը՝ կարևորելով Արցախում մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված ԿԽՄԿ գրասենյակի գործունեությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում