ՌՌոզա Խաչատրյան

Բացառիկ հաղթանակ «բանաձևային պատերազմում». փորձագետ

Բացառիկ հաղթանակ «բանաձևային պատերազմում». փորձագետ

Միջազգայնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Արցախի ականազերծման ծրագրի հաստատմանն ու նշել, որ այն բացառիկ հաղթանակ է:

«Եվս մեկ հաղթանակ «բանաձևային պատերազմում: Արցախի ականազերծման ծրագիրը հաստատվեց:

Հայկական կազմակերպություններին հաջողվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հաստատել Արցախի ականազերծման ծրագիրը: Այս ծրագրի դեմ աննախադեպ ակտիվ աշխատել է Ադրբեջանը` բոլոր ուղղություններով: Սենատում հաստատվելուց հետո այն կգնա նախագահի ստորագրմանը: Այս պահին ծրագիրը պահպանելու շանսերը մեծ են:

Սա բացառիկ հաղթանակ է մերոնց համար, քանի որ ԱՄՆ անվտանգության խորհուրդը լրջորեն աշխատում էր ադրբեջանցիների հետ ծրագիրը դադարեցնելու համար:

Սենատում էլ դեռ աշխատանք կա անելու, որը, վստահ եմ, հայկական երկու կազմակերպությունները հաջողությամբ կանեն»,- ասված է միջազգայնագետի գրառման մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում