ՄՄարիամ Մխիթարյան

Սերգեյ Լավրովը հանդիպել է Ռուսաստանի հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ

Սերգեյ Լավրովը հանդիպել է Ռուսաստանի հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ռուսաստանում հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ՝ հայտնում է ՌԴ արտգործնախարարության ֆեյսբուքյան էջը։

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է  Ռուսաստանի ադրբեջանական և հայկական համայնքների նշանավոր ներկայացուցիչների՝ «Կիևսկայա պլոշադ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Գ.Ս. Նիսանովի և «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Ա.Ա. Աբրահամյանի հետ։ Քննարկվել է ադրբեջանական և հայկական համայնքների դերը Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում՝ գործող օրենսդրության շրջանակում: Նշվել է համատեղ բացատրական և կրթական աշխատանքի կարևորությունը՝ ազգային պատկանելության պատճառով Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու և վերացնելու համար: Կարևորվել է ադրբեջանական և հայ համայնքների կառուցողական ներդրման անհրաժեշտությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման խթանման համար պայմանների ստեղծման գործում»,- գրել է ՌԴ ԱԳՆ Ֆեյսբուքի էջը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում