ԱԱրման Գալոյան

Ականազերծման կենտրոնի մասնագետները սահմանամերձ գյուղերում վնասազերծում են հակառակորդի արձակած արկերը

Ականազերծման կենտրոնի մասնագետները սահմանամերձ գյուղերում վնասազերծում են հակառակորդի արձակած արկերը

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետները Չինարի գյուղում հուլիսի 23-ին սկսել են հակառակորդի կողմից խաղաղ բնակավայրերի վրա արձակված և չպայթած արկերի և զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները:

«Երեկ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մասնագետները ուղևորվել են Տավուշ՝ խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով։ 

Ուշ երեկոյան աշխատանքային խորհրդակցություն է կազմակերպվել ՀՀ վարչապետի խորհրդական  Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ։ 

Այսօր վաղ առավոտյան խումբը մեկնել է Չինարի գյուղ։ Աշխատանքներն արդեն մեկնարկել են»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում