ՌՌոզա Խաչատրյան

Ադրբեջանական բռնությանն աջակցող միակ երկիրը Թուրքիան էր. Փաշինյան

Ադրբեջանական բռնությանն աջակցող միակ երկիրը Թուրքիան էր. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սահմանային լարված իրավիճակում Հայաստանի ու հայ ժողովրդի համախմբվածությանը: 

Վարչապետը նշեց, որ միջազգային համայնքի առջև մենք դրսևորեցինք պատասխանատու և վստահ պահվածք ու հավատարիմ մնացինք կրակի դադարեցման երեք պայմանավորվածություններին, որոնք հաջորդաբար խախտվում էին Ադրբեջանի կողմից, անգամ այն պայմաններում, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սպառնում էր հրթիռակոծել Մեծամորի ատոմակայանը:

«Այս սպառնալիքը, ի դեպ, պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, քանի որ ի  ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը: Հուլիսի 12-ից հետո միջազգային հանրությունը հանդես եկավ հրադադարի խախտումները դատապարտելու և բռնությունը դադարեցնելու բազմաթիվ կոչերով:

Հրադադարի վերականգնման գործում մեծ ներդրում ունեն ԵԱՀԿ Մինսկի խումբն ու համանախագահող երկրները: Այս տեսանկյունից հատկապես արդյունավետ էր Ռուսաստանի ներգրավումը, որն արտահայտվեց ինչպես արտգործնախարարության, այնպես էլ զինված ուժերի գլխավոր շտաբի մակարդակով:

Միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ առավել մեծ բռնություններ հրահրել, Թուրքիան էր: Հաշվի առնելով այդ երկրի ագրեսիվ և ապակայունացնող քաղաքականությունը՝ Թուրքիայի այս գործելաոճն անակնկալ չէր, մեծ հաշվով: Ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝  Թուրքիային զսպելու նաև միջազգային հարթակներում»,- նշեց Փաշինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում