ՄՄարիամ Մխիթարյան

Եգիպտոսի խորհրդարանը նախագահին թույլ է տվել զորքեր ուղարկել Լիբիա

Եգիպտոսի խորհրդարանը նախագահին թույլ է տվել զորքեր ուղարկել Լիբիա

Եգիպտոսի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել նախագահ Աբդել Ֆեթթահ էլ-Սիսիին Լիբիայում ռազմական գործողություններ իրականացնելու մանդատ տրամադրելուն: Արաբական հանրապետության Ներկայացուցիչների պալատը պետության ղեկավարին և զինված ուժերին օժտել ​​է «Լիբիան, Եգիպտոսի և արաբական այլ պետությունների ազգային անվտանգությունը պաշտպանելու» մանդատով՝ հայտնում է Al-Jazeera-ն:

«Եգիպտոսի ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում խաղաղության կոչ է արել, բայց երբեք թույլ չի տա հարձակվել իր վրա կամ ոտնահարել իր իրավունքները, ի վիճակի է վճռականորեն պաշտպանել իրեն և իր շահերը, ինչպես նաև եղբայրներին ու հարևաններին ցանկացած վտանգից կամ սպառնալիքից»՝ ասված է օրենսդիր մարմնի հաղորդագրության մեջ:

Վերջին շրջանում Եգիպտոսի բարձրագույն ղեկավարությունը քննարկում է Լիբիայում հնարավոր ռազմական միջամտության հարցը։ Նախագահ Սիսին անցյալ շաբաթ, ակնարկելով Թուրքիայի միջամտությունը հարևան Լիբիայում շարունակվող հակամարտությանը, ասել էր, որ իրենք միջոցներ կձեռնարկեն Եգիպտոսի ու Լիբիայի կայունությունը խաթարող գործողությունների դեմ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում