ՆՆարե Ոսկանյան

ՍԴ երկու դատավորների արձակուրդ չգնալու դեպքում հնարավոր էր ապահովել քվորում. Բադասյան

ՍԴ երկու դատավորների արձակուրդ չգնալու դեպքում հնարավոր էր ապահովել քվորում. Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, ի պատասխան Լուրերի հարցին, անդրադարձավ ՍԴ աշխատանքներին, երբ քվորումի բացակայության պատճառով նիստեր չեն գումարվում: Բադասյանն ասաց՝ Սահմանադրական դատարանի երկու դատավորների արձակուրդ չգնալու դեպքում ՍԴ-ում հնարավոր էր քվորում ապահովել: 

«Եկեք հաշվի առնենք, թե ինչի արդյունքում է առաջացել այս իրավիճակը, որովհետև Սահմանադրական դատարանի երկու դատավոր գնացել են արձակուրդ: Այսինքն` արձակուրդ չգնալու դեպքում Սահմանադրական դատարանում հնարավոր էր ապահովել փոփոխություն, հետևաբար Սահմանադրության փոփոխության արդյունքում չի առաջացել այս իրավիճակը, այլ երկու դատավորի արձակուրդ մեկնելու հետ կապված է առաջացել»,- նշեց նա:

Ըստ Բադասյանի՝  ՍԴ դատավորի թափուր պաշտոնի առաջադրումները շուտով կլինեն: 

«Վստահ եմ, որ առաջադրումները շուտով կկատարվեն: ԱԺ-ն կուղարկի բարեվարքության ստուգման գործընթացը ապահովելու համար կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով  թեկնածուների մասով, և բավական շուտ ժամանակահատվածում, կարծում եմ, կարող ենք արձանագրել, որ ՍԴ-ն կգործի ամբողջ կազմով»,- ասաց Բադասյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ այսօր ԱԺ նախագահը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, Բադասյանն ասաց, որ Սահմանադրությամբ նախատեսված է երկամսյա ժամկետ՝ սահմանադրական մարմինների համար ՍԴ թեկնածուներ առաջադրելու:

«Օրենքի ուժի մեջ մտնելը նշանակում է, որ արդեն նախկին դատավորների կենսաթոշակի իրավունքները, որոնք արդեն չեն պաշտոնավարում, կապահովվի օրենքով սահմանված կարգով: Նաև անհամապատասխանությունը Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում վերացվեց, որը հնարավոր չէ անել միաժամանակ, որովհետև ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն մեկ օրակարգում հնարավոր չէր ներառել թե՛ Սահմանադրության փոփոխությունների, թե՛  սահմանադրական օրենքի փոփոխությունների հարցը»,- ասաց Բադասյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում