ԱԱրման Գալոյան

ԱԺ նախագահը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ նախագահը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը։

«Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։
 

Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում, և այդ պահից այն կմտնի ուժի մեջ»,- տեղեկացրել է Արարատ Միրզոյանը:

 
ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում էլ այս մասին նշված է. «ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է հունիսի 30-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքները: Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահն օրենքների ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չէր ստորագրել դրանք եւ չէր վիճարկել դրանց սահմանադրականությունը, իսկ այդ ժամկետի լրանալուց հետո օրենքների ստորագրման լիազորությունը փոխանցվել էր ԱԺ նախագահին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում