ԼԼիլիթ Սեդրակյան

ԱՄՆ-ն առգրավել է Թուրքիայի համար արտադրված 8 միավոր F-35 կործանիչները

ԱՄՆ-ն առգրավել է Թուրքիայի համար արտադրված 8 միավոր F-35 կործանիչները

Թուրքիայի համար արտադրված 8 միավոր F-35A Lightning II 5-րդ սերնդի կործանիչները փոխանցվել են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հաշվեկշռին, տեղեկացնում է ermenihaber-ը, և նշվում, որ դեռևս նախորդ շաբաթ ԱՄՆ-ի սենատի համապատասխան հանձնաժողովը երկրի ռազմաօդային ուժերին նշյալ կործանիչները մոդիֆիկացիայի ենթարկելու թույլտվություն էր տվել։

Այս շաբաթ կործանիչներն արտադրող ամերիկյան «Lockheed Martin» ընկերությունը, կործանիչների վրա ներկով արված գրությունները փոխարինելով նոր գրություններով, հանձնել է ԱՄՆ-ի ԶՈւ-ին։

Նախորդ շաբաթ էլ արտադրող ընկերությունը F-35 ռազմական ինքնաթիռների արտադրության համար բացված ինտերնետային կայքի «միջազգային մասնակիցներ» բաժնից հեռացրել էր Թուրքիայի անունը։

Հիշեցնենք, որ 5-րդ սերնդի գերժամանակաից F-35 կործանիչների նախագիծը համատեղ իրականացվում է ՆԱՏՕ-ի անդամ  տասնյակ երկրների հետ համատեղ։ Ի սկզբանե նախագծին մասնակցում էր նաև Թուրքիան, սակայն Ռուսաստանից S-400 բարձր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով Վաշինգտոնի նախաձեռնությամբ կասեցվեց Թուրքիայի մասնակցությունը կործանիչների արտադրության ծրագրին, իսկ այդ երկրի համար արդեն արտադրված կործանիչները չմատակարարվեցին նրան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում