Այսօրվանից մեկնարկել է 2020-21 ուսումնական տարվա՝ բուհերի թափուր տեղերի համար նախատեսված դիմում-հայտերի ընդունման փուլը։ Թափուր տեղերի ընդհանուր թիվը 12250 է։
Ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տվյալների՝ ամենաշատ թափուր տեղը մեկ մասնագիտության գծով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում է՝ 410 (շինարարություն)։ Ամենաքիչը՝ ըստ մասնագիտության՝ Երևանի պետական համալսարանում սոցիոլոգիա մասնագիտությամբ (1), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա (1), Վանաձորի պետական համալսարանում՝ ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա (1)։
Թափուր տեղեր ունեցող բուհերը 35-ն են՝ ԵՊՀ, ՀԱՊՀ, ՃՇՀԱՀ, ՀՊՏՀ, ՀՊՄՀ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, Շիրակի պետական համալսարան, Վանաձորի պետական համալսարան, Գավառի պետական համալսարան, ՀԱԱՀ, Գորիսի պետական համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Երևանի «Գլաձոր» համալսարան, «Ավ. Մկրտչյանի անվ. տնտեսաիրավագիտական համալսարան», Երևանի «ՄՖԲ» ֆինանսական ակադեմիա, Երևանի «Հայբուսակ» համալսարան, Ավանդական բժշկության համալսարան, Երևանի մենեջմենթի համալսարան, Հյուսիսային համալսարան, «Մխիթար Գոշ» համալսարան, «Մարտիգ», «ԱԶՊԱԹ-վետերան», Եվրասիա միջազգային համալսարան, «Անանիա Շիրակացի» համալսարան, «Ուրարտու» համալսարան, «Հրազդանի հումանիտար ինստիտուտ», Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարան, Երևանի գյուղատնտեսական համալսարան, Մովսես Խորենացու անվան համալսարան, Վարդենիսի մանկավարժական ինստիտուտ, Հայկական բժշկական ինստիտուտ, «Պրոգրես-համալսարան» Ա/Կ, Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան, Եվրոպական համալսարան, ԵՀԳՄՃ։
Բուհերի ընդունելության թափուր տեղերի ամբողջական ցանկը տեղադրված է dimord.am կայքում: Ցանկին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։










