ՄՄարիամ Մխիթարյան

Քանյե Ուեսթն անցկացրել է առաջին նախընտրական հանրահավաքը. BBC

Քանյե Ուեսթն անցկացրել է առաջին նախընտրական հանրահավաքը. BBC

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որը ներկայացրել է իր թեկնածությունը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, նախընտրական պայքարը սկսել է Հարավային Կարոլինայի Չարլսթոն քաղաքում տեղի ունեցած անսովոր հանրահավաքով:

43-ամյա երաժիշտը՝ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը, իր թեկնածությունն առաջադրել է իր իսկ ստեղծած Birthday Party կուսակցությունից:

Հանրահավաքի ժամանակ Ուեսթը հանդես է եկել մի շարք ինքնաբուխ քաղաքական հայտարարություններով: Նրա երկրպագուները շաբաթներ շարունակ փորձում են հասկանալ՝ արդյոք Քանյեի ուշացած մուտքը նախագահական մրցավազք գովազդային քայլ  չէ՞: Մի շարք նահանգներում ընտրացուցակում թեկնածուների ընդգրկվելու վերջնաժամկետն արդեն անցել է:

Չարլսթոնի հանրահավաքն այդպես էլ չի հստակեցրել, թե որքանո՞վ են անկեղծ ռեփերի մտադրությունները:

Նախընտրական միջոցառումն անցկացվել է հարսանիքների և գիտաժողովների համար նախատեսված քաղաքային սրահում, որին կարողացել են ներկա լինել գրանցված քաղաքացիները, սակայն պարզվել է, որ անհնար է եղել գրանցվել Ուեսթի նախընտրական քարոզչության կայքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում