ՄՄարիամ Մխիթարյան

Պուտինի հրամանագիրը Խաբարովսկի երկրամասի վերաբերյալ

Պուտինի  հրամանագիրը Խաբարովսկի երկրամասի վերաբերյալ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել  Սերգեյ Ֆուրգալին Խաբարովսկի երկրամասի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին՝ վստահության կորստի պատճառաբանությամբ:

Ֆուրգալը ձերբակալվել էր սպանության փորձ կատարելու և սպանություններ պատվիրելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости- ն:

Նախագահ Պուտինի հրամանագրով Խաբարովսկի երկրամասի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Պետ​​դումայի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, տուրիզմի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Դեգտյարյովը, որը դարձյալ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից է: Ռուսաստանի Դաշնության ԿԸՀ-ից հաղորդել են, որ Խաբարովսկի երկրամասի նահանգապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի սեպտեմբերին:

Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ղեկավար Ժիրինովսկին հայտարարել է, որ երախտապարտ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Խաբարովսկի երկրամասը կուսակցության ենթակայության տակ պահելու համար, բայց և նշել է, որ կշարունակի Սերգեյ Ֆուրգալին ներկայացված մեղադրանքներից ազատելուն ուղղված պայքարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում