ԱԱրման Գալոյան

Հայաստանի և Արցախի ԱԺ նախագահները քննարկել են սահմանային իրավիճակը

Հայաստանի և Արցախի ԱԺ նախագահները քննարկել են սահմանային իրավիճակը

Տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի ԱԺ նախագահների հանդիպումը:

«Այս օրերին ոչ պաշտոնական այցով գտնվում եմ Երևան քաղաքում, որտեղ քիչ առաջ հանդիպում ունեցա ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։

Զրույցի ընթացքում անդրադարձանք հայ-ադրբեջանական սահմանին վերջերս առկա լարվածությանը, քննարկեցինք նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կարծիքներ փոխանակելով հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերի վերաբերյալ։

Համոզված եմ, որ համավարակի հաղթահարումից հետո այդ աշխատանքներին նոր թափ կհաղորդվի»,- տեղեկացրել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում