ՄՄարիամ Մխիթարյան

Մահվան է դատապարտվել իրանցի իրազեկիչը

Մահվան է դատապարտվել իրանցի իրազեկիչը

Իրանը մահապատժի է ենթարկել ԱՄՆ ԿՀՎ-ի իրազեկիչ Մահմուդ Մուսավի Մաջդիին, որն ամերիկացիներին հայտնել էր Իրանի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար գեներալ Քասեմ Սոլեյմանիի գտնվելու վայրը: Այս մասին հայտնում է Mehr-ը՝ վկայակոչելով դատական ​​համակարգի լրատվական ծառայությունը: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալը  մահացել էր հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում ԱՄՆ-ի օդային հարվածի հետևանքով:

Դատապարտյալը, ըստ Թեհրանի, կապված էր ԱՄՆ ԿՀՎ-ի և իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հետ:

Ամերիկյան կողմը կարծում էր, որ գեներալը ներգրավված է եղել Բաղդադում կոալիցիոն ուժերի հենակետերի և ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումների մեջ:

Ի պատասխան՝ հունվարի 8-ի գիշերը Թեհրանը տասնյակ հրթիռներ արձակեց Իրաքում ամերիկյան օբյեկտների ուղղությամբ: Միացյալ Նահանգները հայտարարեց, որ զոհեր չկան, ռազմաբազաներում էլ վնասներն աննշան են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում