ԼԼիլիթ Սեդրակյան

Անխոհեմ և չմտածված․ Ռադայի պատգամավորը՝ ԱԳՆ հայտարարության մասին

Անխոհեմ և չմտածված․ Ռադայի պատգամավորը՝ ԱԳՆ հայտարարության մասին

Ուկրաինայի խորհրդարանի արդեն երրորդ պատգամավորն է քննադատել ԱԳՆ-ի ադրբեջանամետ հայտարարությունը: Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, Ուկրաինայի պատգամավորական ընկերախմբի ղեկավար Արտյոմ Դմիտրուկն անխոհեմ է անվանել  երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը հայ-ադրբեջանական հակամարտության մասին:

« Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության գործողություններն ու հայտարարությունները հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ, համարում եմ բացարձակ անխոհեմ եւ չմտածված»,-հայտարարել է Դմիտրուկը instagram-ում:

«Տասնամյակներ շարունակ կառուցվող դիվանագիտական հարաբերությունները կարող են քայքայվել ինչ-որ պաշտոնյայի, ընդամենը մեկ հայտարարության արդյունքում: Եվ նախքան ինչ-որ բան ասելը պետք է հարյուր անգամ մտածել  բառերի հետեւանքների մասին:

ԱԳ նախարարությանը կցանկանայի հիշեցնել իր աշխատանքի առաջնային եւ հիմնական խնդիրը՝ Ուկրաինայի իմիջի, հեղինակության,  ինչպես նաեւ այլ երկրների հետ ընկերական եւ գործընկերային հարաբերություններ կառուցելն է և ոչ հակառակը:

Նախօրեին Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը կտրուկ քննադատել էին Ուկրաինայի Գերագույն ռադայի երկու պատգամավոր  Դարյա Վոլոդինան և Անտոն Պոլյակովը, իսկ Ուկրաինայի Հայերի միությունն իր ուղերձում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ արտահայտություններն անվանել է չհիմնավորված եւ անհասկանալի:

Հիշեցնենք, ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ-ն հանդես էր եկել ի աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ չնայած նոր բախումը նախաձեռնել էր հենց Ադրբեջանը, ընդ որում՝ ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում