ՌՌոզա Խաչատրյան

ՀՀ ԱԳՆ-ն սահմանային իրավիճակի հետ կապված շուրջօրյա կապի մեջ է գործընկեր երկրների հետ

ՀՀ ԱԳՆ-ն սահմանային իրավիճակի հետ կապված շուրջօրյա կապի մեջ է գործընկեր երկրների հետ

Արտաքին գործերի նախարարությունը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի հետ կապված շուրջօրյա կապի մեջ է գործընկեր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ։ Այս մասին Իջևանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Եղավ այս իրադարձությունների հետ կապված մեր թե գործընկերներ պետությունների, թե միջազգային կազմակեպությունների միանշանակ գնահատականը, որն ուղղված էր էսկալացիայի թուլացմանը և կայունացման հաստատմանը»,- ասաց նա։

Նաղդալյանը նշեց, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այս ընթացքում ունեցել է երկու տասնյակից ավելի հեռախոսազանգեր գործընկերների հետ, տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչները հուլիսի 12-ից տեղի ունեցող իրադարձությունների մասին օպերատիվ տեղեկատվությունը փոխանցում էին գործընկեր պետություններին։

«Դրա համար ունենք նաև միջազգային հանրության գնահատականը, որտեղ նշված է, որ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն լարվածության թուլացման և կայունացման հաստատման ուղղությամբ»,- հավելեց Նաղդալյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում