ՄՄերի Եգորյան

Տաքսիներում խախտումներ չեն արձանագրվել․ ՔՏՀԱՏՄ

Տաքսիներում խախտումներ չեն արձանագրվել․ ՔՏՀԱՏՄ

Այսօր՝ հուլիսի 18-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում: Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղիներում հայտնաբերվել են նստատեղերի քանակից ավելի ուղևորների նստեցումով փոխադրում իրականացնելու դեպքեր: 

Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական աշխատանքներին զուգընթաց իրականացրել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, առանձին դեպքերում տվել պարտադիր կատարման ցուցումներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում