ԱԱրման Գալոյան

Արցախի դրամական օգնությունը փոխանցվել է Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդներին

Արցախի դրամական օգնությունը փոխանցվել է Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդներին

Հուլիսի 16-ին Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցչության կողմից Բեյրութում հանդիպումներ են կազմակերպվել հայ համայնքի հոգևոր առաջնորդների հետ՝ փոխանցելու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարականով Արցախի կառավարության կողմից լիբանանահայությանը հատկացված դրամական օգնությունը` տեղեկացնում է Արցախի ԱԳՆ-ն:

Հոգևոր առաջնորդներին ուղղված՝ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանի ուղերձում մասնավորապես, ասված է. «Հայության բարոյական պարտականությունն է կանգուն պահելը Լիբանանի հայ համայնքը, մի համայնք, որը մշտապես օժանդակ և նեցուկ է եղել հայ ժողովրդին։ Արցախի ժողովուրդը մշտապես երախտապարտ է լիբանանահայությանը և չի մոռանում այն մեծ օգնությունը, որ Լիբանանի հայկական համայնքը տրամադրել է Արցախի համար դժվարին ժամանակներում։ Ցանկանում եմ, որ Լիբանանը շուտափույթ կերպով դուրս գա այս ճգնաժամից, և ամենամոտ ժամանակներում հանդիպենք Արցախում»։

Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդները, իրենց հերթին, բարձր են գնահատել Արցախի Հանրապետության կողմից օգնության տրամադրումը՝ նշելով, որ այն խորհրդանշական և բարոյական մեծ արժեք ունի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում