ՄՄարիամ Մխիթարյան

Հակակառավարական ցույցեր Իրանում

Հակակառավարական ցույցեր Իրանում

Իրանի իրավապահները ցրել են ցույցը երկրի հարավարևմտյան Խուզեստան նահանգի Բեհբահան քաղաքում: Այս մասին հայտնել IRNA գործակալությունը: Սկզբում ոստիկանությունը համոզել է մարդկանց ցրվել, սակայն նրանք ոչ միայն չեն հետևել իրավապահների խորհրդին, այլև սադրիչ կարգախոսներ են հնչեցրել, ստիպված է եղել նրանց ցրել:

Բեհբահանի կենտրոնական հրապարակում հավաքված մարդկանց ոչ մեծ խումբը բողոքել է երկրում տնտեսական իրավիճակի դեմ: Քաղաքի ոստիկանության պետը հայտնել է, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ  ի վերջո ամեն ինչ բարեհաջող է ավարտվել, առանց նյութական վնասների ու տուժածների, մարդիկ հանգիստ գնացել են տուն:

Սակայն NetBlocks միջազգային ոչ առևտրային կազմակերպությունը հաղորդել էր Իրանի Խուզեստան նահանգում ինտերնետի հասանելիության խափանումների մասին: Բացի դրանից՝ սոցիալական ցանցերում սկսել են հայտնվել տեսանյութեր, որոնցում ցուցարարների մի խումբ, իբր, կարգախոսներ է վանկարկում Բեհբահան քաղաքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում