ԱԱրման Գալոյան

Հնդկաստանի ԱԳՆ-ն կոչ է անում պահպանել սահմանային խաղաղությունը

Հնդկաստանի ԱԳՆ-ն կոչ է անում պահպանել սահմանային խաղաղությունը

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Շրի Անուրագ Շրիվաստավան անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի զինված միջադեպերին:

«Մենք հետևել ենք հուլիսի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանին փոխրաձգության մասին տագնապալի լուրերին։ Հնդկաստանը մտահոգված է տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար սպառնալիք հանդիսացող այդ իրավիճակով։

Կոչ ենք անում կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել և ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը սահմանային խաղաղության պահպանման համար։ Հնդկաստանը հավատացած է, որ հակամարտության ցանկացած տևական լուծման կարելի է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ դիվանագիտական բանակցությունների միջոցով:

Այդ առնչությամբ, մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շարունակական ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասված է Հնդկաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի մեկնաբանության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում