ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան սիրիացի վարձկաններին ուղարկում է Ադրբեջան. Infoteka24

Թուրքիան սիրիացի վարձկաններին ուղարկում է Ադրբեջան. Infoteka24

Սիրիացի լրագրող Աբբաս Ջուման, վկայակոչելով Աֆրինի աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիան մտադիր է սիրիացի վարձկաններ ուղարկել Ադրբեջան: Նրանց աշխատավարձը մոտավորապես նույնն է լինելու, ինչ Լիբիայում՝ ամսական 2,500 դոլար: Պայմանագիրը կարող է ստորագրվել կես տարով: Տեղեկատվությունը չի հաստատվել, բայց կարող է իրական լինել:

Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլին՝ Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ, լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի զինված ուժերի շարքերում կռվում են գրոհայիններ Սիրիայից, այդ թվում՝ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում