ԼԼիլիթ Գասպարյան

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը. մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը. մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: 

«Լուրեր»-ի թղթակիցը Մինսկից հայտնում է, որ այս պահին ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, որին կհաջորդի ընդլայնված կազմով նիստը:

Նիստի օրակարգը հագեցած է: Նիստի մասնակիցները կքննարկեն կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագիրը, ինչպես նաև ազատ առևտրի իրականացման համար առկա խոչընդոտների վերացման մեխանիզմները:  

Ավելի ուշ տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի առանձնազրույցը: Ակնկալվում է, որ ի թիվս այլ հարցերի, երկու երկրների ղեկավարները կանդրադառնան նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում