ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփի զարմուհու գիրքը վաճառքի ռեկորդ է սահմանել

Թրամփի զարմուհու գիրքը վաճառքի ռեկորդ է սահմանել

Սպիտակ տան ղեկավարի զարմուհու՝  Մերի Թրամփի սկանդալային գիրքը ԱՄՆ նախագահ Թրամփի մասին, առաջին իսկ օրը վաճառվել է գրեթե 1 միլիոն օրինակով:

CNN-ի փոխանցմամբ՝ Թրամփի բարեկամուհու «Չափազանց շատ և միշտ էլ ոչ բավարար. Ինչպես ընտանիքս ստեղծեց աշխարհում ամենավտանգավոր մարդուն» գիրքը գերազանցել է ԱՄՆ Նախագահի անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնի՝ «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշերը» գրքի վաճառքը:

Հրատարակիչը, սակայն, պարզաբանել է, որ դա վերաբերում է գրքի ոչ միայն թղթային, այլև էլեկտրոնային և աուդիո հրատարակությանը:

Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները դատարանի միջոցով փորձել են արգելել Բոլթոնի գրքի հրատարակումը՝ այն համարելով պետական ​​գաղտնիքները չբացահայտելու պարտավորությունների խախտում: Իսկ  Սպիտակ տան խոսնակ Քեյլի ՄակՔինանը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի զարմուհու գիրքը զավեշտալի պնդումներ ու կեղծիքներ է պարունակում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում