ԼԼիլիթ Սեդրակյան

Եթե Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ բանակցելուց, պարզ չէ՝ ում հետ է բանակցելու ԼՂ հակամարտության հարցով

Եթե Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ բանակցելուց, պարզ չէ՝ ում հետ է բանակցելու ԼՂ հակամարտության հարցով

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Ինտերֆաքս» գործակալության հարցին՝ խաղաղ բանակցային գործընթացի վերաբերյալ ադրբեջանական ղեկավարության հայտարարությունների կապակցությամբ։

Հարց. Ինչպես կմեկնաբանեք ադրբեջանական ղեկավարության՝ խաղաղ բանակցային գործընթացի մասին օրերս արված հայտարարությունները:

Պատասխան. Հակամարտությունն ունի երեք կողմ, որոնք ստորագրել են հրադադարի համաձայնագրի ներքո:

Նախկինում Ադրբեջանը բանակցում էր ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հետ: Այնուհետև Ադրբեջանը մերժեց ԼՂ հետ բանակցելը: Եթե այժմ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ բանակցելուց, ապա պարզ չէ, թե ում հետ է բանակցելու ԼՂ հակամարտության հարցով: Արդյոք մտադի՞ր է վերսկսել իր բանակցությունները արցախյան կողմի հետ, թե՞ ոչ՝ մենք չգիտենք:

Ադրբեջանը վերջին շրջանում փորձում է տարբեր փաթեթավորմամբ հանդես գալ պատերազմի սպառնալիքներով: Եթե բանակցություններից դուրս գալու իր սպառնալիքն այդ շարքից է, ապա դա մեզ ոչ զարմացնում է, ոչ էլ՝ տպավորում:

Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն և հանդես է գալիս խնդրի խաղաղ կարգավորման դիրքերից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում