ԼԼիլիթ Սեդրակյան

ՀՀ զինված ուժերը շարունակում են իրականացնել իրենց մարտական ծառայությունը և պատրաստ են ցանկացած ոտնձգության. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ զինված ուժերը շարունակում են իրականացնել իրենց մարտական ծառայությունը և պատրաստ են ցանկացած ոտնձգության. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահի դրությամբ սահմանում իրավիճակը հանգիստ է, սակայն դինամիկան շատ արագ փոփոխվում է: Այս մասին հայտարարեց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ ցանկացած պահի կարող է լարված իրավիճակ առաջանալ:

«Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության այլ սահմանագոտիների ուղղությամբ, ըստ էության, իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ: Իրավիճակի որևէ շեշտակի փոփոխություն չկա»,-ասաց Հովհաննիսյանը:

ՀՀ զինված ուժերը շարունակում են իրականացնել իրենց մարտական ծառայությունը, լիովին վերահսկում են իրենց զբաղեցրած դիրքերը, դիտարկում են հակառակորդի բոլոր տեսակի շարժերը և պատրաստ են ցանկացած ոտնձգության»,- նշեց նա:




Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում