ՌՌոզա Խաչատրյան

Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. Եղոյան

Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. Եղոյան

Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ տեղեկացրել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Շուտով այն կքննարկվի նաև վերին պալատում՝ Սենատում։

Իտալիայում համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտելու համար մնացել է միայն Պատգամավորների պալատի քվեարկությունը, քանի որ հարցը պալատում արդեն քննարկվել է, իսկ Սենատում վավերացվել էր դեռ անցած տարվա սեպտեմբերին։

Համաձայնագիրը դեռ չվավերացրած երրորդ երկրում՝ Պորտուգալիայում, այն ևս շուտով կմտնի երկրի միապալատ խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ։

Այս երեք երկրներում վավերացման գործընթացի ավարտից հետո համաձայնագիրն ամբողջությամբ կմտնի ուժի մեջ»,- ասված է գրառման մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում