ԱԱրման Գալոյան

Էլմար Մամեդյարովը պաշտոնանկ արվեց. նրան փոխարինում է Ջեյհուն Բայրամովը

Էլմար Մամեդյարովը պաշտոնանկ արվեց. նրան փոխարինում է Ջեյհուն Բայրամովը

Էլմար Մամեդյարովն ազատվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնից. Իլհամ Ալիևը ստորագրել է նրա պաշտոնանկության հրամանագիրը:

Ալիևի մեկ այլ հրամանագրով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար է նշանակվել Ջեյհուն Բայրամովը, որ մինչ այդ զբաղեցնում էր այդ երկրի կրթության նախարարի պաշտոնը:

Հիշեցնենք՝ կառավարության երեկվա նիստում Ալիևը դժգոհել էր արտաքին գործերի նախարարի աշխատանքից, ասելով, որ հուլիսի 12-ին բոլոր նախարարները եղել են աշխատասենյակներում, բացի Մամեդյարովից։

Մամեդյարովն Ադրբեջանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականի ապրիլից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում