ԼԼիլիթ Սեդրակյան

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անջեյ Դուդային՝ Լեհաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անջեյ Դուդային՝ Լեհաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ Լեհաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Լեհաստանի միջև վստա­հության և բարեկամության վրա հիմնված համագործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել` ի շահ երկու երկրների ժողովուրդների:

Նախագահ Սարգսյանը Անջեյ Դուդային մաղթել է ամենայն բարիք և հաջողություն, իսկ Լեհաստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում