ԼԼիլիթ Սեդրակյան

Վրաստանում 68 կուսակցություն խորհրդարանի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել

Վրաստանում 68 կուսակցություն խորհրդարանի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել

Վրաստանի խորհրդարանի ընտրություններին մասնակցելու հայտերի ժամկետը լրացել է հուլիսի 15-ին՝ գրում է alig.ge կայքը։

Այս մասին հայտնել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ըստ ԿԸՀ-ի` 68 կուսակցություն է դիմել, որոնցից մեկի գրանցումը մերժվել է, 14-ը գրանցվել են, մնացած հայտերն ուսումնասիրման փուլում են: Ուսումնասիրման վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է:
Նոր կարգը ենթադրում է գրանցման հեշտացում: Ստորագրություններ հավաքելու անհրաժեշտություն կլինի միայն այն կուսակցությունների համար, որոնց թեկնածուները 15 հազարից պակաս ձայն են ստացել 2018-ի նախագահի ընտրություններին:  Միաժամանակ, 10 հազար ստորագրության փոխարեն բավական են 5 հազարը:

Հիշեցնենք` Վրաստանում խորհրդարանի ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 31-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում