ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը կարող է չընդունել իր պարտությունը. Քլինթոն

Թրամփը կարող է չընդունել իր պարտությունը. Քլինթոն

ԱՄՆ նախկին պետքարտուղար և 2016 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հավանական է համարում, որ նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվի պաշտոնից նույնիսկ եթե պարտվի նոյեմբերյան ընտրություններում, հետևաբար կոչ է արել նախապատրաստվել այդ տարբերակին: Քաղաքական գործչի այս  խոսքերը մեջբերում է The Hill-ը:

Ըստ Քլինթոնի՝ Թրամփը կփորձի վիճարկել ընտրությունների արդյունքները՝ նկատի ունենալով փոստային քվեարկության ընթացքում կատարված խախտումները:

Հունիսին Թրամփը հայտարարեց, որ 2020-ի ընտրությունները կարող են դառնալ երկրի պատմության մեջ «ամենակեղծվածները»՝ փոստով քվեարկելու պատճառով:

Նախագահը չի բացառել, որ փոստային քվեարկությամբ կարող է կորցնել ընտրությունները: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ համապատասխան արդյունքների դեպքում պատրաստ է ընդունել  իր պարտությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում