ՆՆարե Թադևոսյան

Լենա Նազարյանը նամակներ է ուղարկել չինացի և վրաց գործընկերներին՝ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի վերաբերյալ

Լենա Նազարյանը նամակներ է ուղարկել չինացի և վրաց գործընկերներին՝ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի վերաբերյալ

Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբերի ղեկավար՝ այսօր նամակներ եմ ուղարկել ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի Չինաստան-Հայաստան բարեկամական ղեկավար Չժան Եսուին և Վրաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկիին։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: 

 

«Տեղեկացրել եմ նրանց Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանների ուղղությամբ Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ագրեսիայի, ինչպես նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աջակցող հայտարարությունների մասին, որը ստեղծում է լրացուցիչ լարվածություն, ապակայունացնում է տարածաշրջանային անվտանգությունը:

 

Կոչ եմ արել մեր գործընկերներին խստորեն դատապարտել ՀՀ պետական սահմանում Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունները, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարության և նրա դաշնակիցի կողմից անընդունելի հռետորաբանությունն ու գործողությունները»,- գրել է ԱԺ փոխոսնակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում