ՄՄարիամ Մխիթարյան

«Պի՛նդ կացեք, եղբայրնե՛ր». Եվրախորհրդարանի նախկին և ներկա անդամներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին

«Պի՛նդ կացեք, եղբայրնե՛ր». Եվրախորհրդարանի նախկին և ներկա անդամներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանին

Եվրախորհրդարանի նախկին անդամ Էլենի Թեոհարուսը և գործող պատգամավոր Մարտին Զոննեբորնը Թվիթերի իրենց էջում գրառում են կատարել վերջին օրերին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին և դատապարտել այդ գործողությունները:

«Ադրբեջանական ուժերը գնդակոծում են Տավուշի դիրքերը հուլիսի 12-ից: Պի՛նդ կացեք, եղբայրնե՛ր»,- գրել է Կիպրոսից նախկին պատգամավոր Ելենի Թեոհարուսը:

Գերմանացի խորհրդարանական Մարտին Սոննեբորնը Արցախի Ազգային ժողովի նախկին խոսնակ Աշոտ Ղուլյանի գրառմանը պատասխանել է. «Ադրբեջանը կրկին կրակում է: Իսկ գերմանացի քաղաքական գործիչները կաշառք են վերցնում այդ մեռած ռեժիմից: Ինչ խայտառակություն»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում