ԱԱրման Գալոյան

Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ առաջադրելու իրավունքը տալ ԱԺ նախագահին

Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ առաջադրելու իրավունքը տալ ԱԺ նախագահին

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «ԱԺ կանոնակարգ օրենքում» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

Գործող կարգավորման պայմաններում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է ԱԺ խմբակցություններին, դեռ ավելին առաջադրման համար անհրաժեշտ է խմբակցությունների համախոհություն, որի բացակայության պարագայում, այսինքն` եթե արդյունքում թեկնածու չի առաջադրվում, նույն մարմինը թեկնածու է առաջադրում տասնօրյա ժամկետում:

Նման կարգավորման պայմաններում գործնականում առաջանում է այնպիսի իրավիճակ, երբ հնարավոր չի լինում ապահովել ԱԺ խմբակցությունների համախոհությունը, ինչը փաստացի Ազգային ժողովին զրկում է թեկնածուի առաջադրման հնարավորությունից և, միաժամանակ, մրցութային հանձնաժողովի ձեւավորման գործընթացը կանգնեցնում փակուղու առաջ:

Նախագծով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովի նախագահին, որն ունի խորհրդարանը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն:  Առաջարկի ընդունման պարագայում կապահովվի գործընթացում թեկնածուի անխոչընդոտ առաջադրումը և մրցութային խորհրդի բնականոն գործունեությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում