ԱԱրման Գալոյան

Երևանը մտադիր չէ Ռուսաստանից հավելյալ զենքի մատակարարում խնդրել. դեսպան

Երևանը մտադիր չէ Ռուսաստանից հավելյալ զենքի մատակարարում խնդրել. դեսպան

Երևանը մտադիր չէ Ռուսաստանից հավելյալ զենքի մատակարարում խնդրել, առկա զինամթերքը բավարար է երկրի անվտանգությունն ապահովելու համար՝ հայտարարել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը РИА Новости-ի հետ զրույցում:

Հարցին, թե արդյոք Հայաստանը կդիմի՞ ՌԴ-ին՝ հավելյալ զենքի մատակարարման խնդրանքով՝ կապված սահմանին իրավիճակի լարման հետ՝ դեսպանը պատասխանել է՝ այսօրվա դրությամբ հավելյալ մատակարարման կարիք չկա:

Տողանյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ՝ հայ-ադրբեջանական սահմանին խաղաղապահ ուժեր տեղակայելու համար:

«Այս պահին նման անհրաժեշտություն չկա, սակայն, ժամանակը ցույց կտա, թե ինչպես կզարգանա դեպքերի ընթացքը: Միևնույն ժամանակ կցանկանայի ընդգծել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության շրջանակներում, որի անդամ են նաև ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցները՝ Ռուսաստանը և Ղազախստանը, սահմանի ամբողջ երկայնքով դիտորդական առաքելություն իրականացնող մոնիթորինգային խումբ ստեղծելու հարցը եղել է ու կա, սակայն Ադրբեջանը ամեն կերպ խուսափում է այդ գաղափարից՝ նախագահի շուրթերով հնչեցնելով այն տեսակետը, թե պետք է հույսը դնել բացառապես ուժային լուծման վրա»,- շեշտել է նա ու հավելել, որ Հայաստանը չի ցանկանում, որ ինչ-որ մեկի զինվորը կռվի տարածաշրջանում:

Տողանյանի խոսքով, ՀԱՊԿ դիմելով՝ ընդամենը նպատակ է եղել ուշադրություն հրավիրել Հայաստանի նկատմամբ ագրեսիայի նկատմամաբ՝ քաղաքական հարթության վրա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում