ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ-ն քննարկում է պատգամավորներին հեռահար քվեարկության հնարավորություն տալու հարցը

ԱԺ-ն քննարկում է պատգամավորներին հեռահար քվեարկության հնարավորություն տալու հարցը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ ներկայացրեց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Փոփոխությունը ենթադրում է համավարակով պայմանավորված՝  անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորներին գրավոր, հեռահար քվեարկության հնարավորության ընձեռում: Գործող կարգավորմամբ՝ պատգամավորը հնարավորություն ունի գրավոր կարգով քվեարկելու, եթե ԱԺ կողմից գործուղման մեջ է:

«Կորոնավիրուսի համաճարակը ողջ աշխարհի խորհրդարանների համար նոր մարտահրավերներ ստեղծեց, և մենք բախվեցինք մի իրավիճակի, երբ պատգամավորները, իրենց կամքից անկախ, հնարավորություն չունեն իրենց պատգամավորական լիազորություններն իրացնելու՝ պայմանավորված առողջական խնդիրներով»,- նշեց Հովակիմյանը:

Հարցով հարակից զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ միջազգային փորձին այս ինստիտուտը խորթ չէ, մի շարք երկրների խորհրդարաններ կիրառում են այն տարբեր իրավիճակներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում