ՆՆարե Ոսկանյան

ԱԺ պատգամավորները հոտնկայս հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը

ԱԺ պատգամավորները հոտնկայս հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է արտահերթ նստաշրջան:

Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողությունների արդյունքում իրենց հայրենիքը պաշտպանելիս զոհվել է ՀՀ զինված ուժերի 4 զինծառայող:

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:

Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված մի շարք նախագծեր պետք է քննարկվեն և քվեարկվեն երկու ընթերցմամբ: Նախագծերի երկրորդ ընթերցման քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում: 

Անդրադառնալով, նախագծերի հրատապությանը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը որպես օրինակ նշեց, որ «Տեսալսողական մեդիայի մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ լիագումար նիստերի օրակարգ բերելու նպատակահարմարության առումով, այնտեղ լիցենզիաների տրամադրման, մրցույթների ժամկետի խնդիր կա: Ըստ նրա՝ հեռուստաալիքների և ռադիոհեռարձակողների հետ կապված՝ բավականին լուրջ խնդիրներ կառաջանան, եթե օրենքի նախագիծը քննարկվի և ամբողջությամբ  ընդունվի, օրինակ, սեպտեմբեր-հոկտեմբերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում