ՀՀայկարամ Նահապետյան

Տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում․ ՊՆ խոսնակ

Տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում․ ՊՆ խոսնակ

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում»,- տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է։

Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։

Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։

Առողջություն և շուտափույթ ապաքինում տղաներին, իսկ զինվորական բժիշկները, իրոք, պատվով են կրում իրենց վեհ կոչումը»,- գրել է նա՝ ֆեյսբուքի իր էջում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում