ԱԱրման Գալոյան

Վարչապետը հայ-ադրբեջանական սահմանին զոհված զինծառայողներին հետմահու պարգևատրելու միջնորդություն է ստորագրել

Վարչապետը հայ-ադրբեջանական սահմանին զոհված զինծառայողներին հետմահու պարգևատրելու միջնորդություն է ստորագրել

Հենց նոր ստորագրեցի Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին և Գրիշա Մաթևոսյանին Մարտական ծառայության մեդալներով հետմահու պարգևատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը՝ տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խոնարհվում եմ ձեր և ձեր ընտանիքների առաջ՝ նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել ձեզ և ձեր սխրանքին: Եվ կլինե՛նք:

Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը»,- գրել է ՀՀ վարչապետը Ֆեյսբուքի էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում