ԱԱրման Գալոյան

ՄԻՊ-ը Կարմիր խաչի հայաստանյան պատվիրակության ղեկավարին է ներկայացրել Տավուշի հրետակոծությունների մասին տեղեկությունները

ՄԻՊ-ը Կարմիր խաչի հայաստանյան պատվիրակության ղեկավարին է ներկայացրել Տավուշի հրետակոծությունների մասին տեղեկությունները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ:

Պաշտպանը ներկայացրել է Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի կողմից մարզի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ իրականացվող գնդակոծությունների և հրետակոծությունների վերաբերյալ աշխատակազմի արձանագրած տեղեկությունները, ինչպես նաև քաղաքացիական բնակավայրերից Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող ահազանգերը։

Ուշադրություն է հրավիրվել նաև Պաշտպանի միջազգային զեկույցների վրա։ Դրանք կուղարկվեն նաև Կարմիր խաչի Ժնևի գրասենյակ։

Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ինչպես նաև հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվածությունը՝ այս պահին այլ մանրամասներ ներկայացնել չենք կարող։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում