ՄՄերի Եգորյան

Կրեմլն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով

Կրեմլն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակով

Կրեմլում խորապես անհանգստացած են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ և կողմերին զսպվածության ու կրակը դադարեցնելու կոչ են անում:

Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ տեղեկացնում է РИА Новости-ն: 

«Ռուսաստանը, մենք այդ մասին արդեն հայտարարել ենք տարբեր մակարդակներում, լինելով Մինսկի խմբի անդամ՝ պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել կարգավորման համար։ Գիտեք, որ ակտիվ հեռախոսային շփումներ են եղել արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Բաքվից ու Երևանից նրա գործընկերների միջև։ Եվս մեկ անգամ երկու կողմին էլ զսպվածության կոչ ենք անում»,- ասել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում