ԼԼիլիթ Գասպարյան

Համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ օրակարգը շարունակաբար կընդլայնվի․ նախագահ

Համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ օրակարգը շարունակաբար կընդլայնվի․ նախագահ

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է մեր երկրում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին՝ տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:

Նախագահ Սարգսյանը պետական տոնի առթիվ շնորհավորել ու հաջողություններ է մաղթել դեսպանին և, ի դեմս նրա, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:

Գոհունակությամբ ընդգծելով տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ օրակարգը շարունակաբար կընդլայնվի՝ ընդգրկելով փոխշահավետ և ապագային միտված նոր ծրագրեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում