ՌՌոզա Խաչատրյան

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 3

ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. մաս 3

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի՝ հուլիսի 10-ի նիստում հավանության արժանացավ ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: 1lurer.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը:

                                     ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ

Հայաստանի հիմնարար ազգային շահերն են`

Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի անվտանգության ապահովումը. Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հայ ժողովրդի անվտանգության, զարգացման և նրա նպատակների իրագործման նախապայմանն են։

Խաղաղության և միջազգային փոխգործակցության ամրապնդումը. Հայաստանի Հանրապետությունը, լինելով Արցախի անվտանգության երաշխավոր և իր ներդրումն ունենալով տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման գործընթացում, խաղաղության և իրավահավասար փոխգործակցության ջատագով է:

Ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ապահովումը. Ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և իրավունքի գերակայությունը արդյունավետ պետական կառավարման համակարգի և երկրի ներքին դիմակայունության զարգացման երաշխիքն են։ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է:

ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության ապահովումը, ինչպես նաև երկրի կայուն տնտեսական զարգացումը. ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության ապահովումը, Հայաստանի տնտեսական դիմակայունության շարունակական զարգացումը միտված են հայրենիքում նրանց արժանապատիվ կյանքով ապրելուն և նպատակների իրագործմանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում