ԼԼիլիթ Սեդրակյան

Արցախի ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ

Արցախի ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի պատվավոր նախագահ Արթուր Թովմասյանը Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեին, հայտնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

«Հարգելի պարոն Տեսիե,

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամների և անձամբ իմ անունից ի դեմս Ձեզ՝ շնորհավորում եմ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներին և ֆրանսիայի ժողովրդին՝ Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման առթիվ:

Ազատության, հավասարության և եղբայրության արժեքներն ամբողջացնող այս օրը շրջադարձային էր ոչ միայն Ֆրանսիայի, այլև ամբողջ աշխարհի համար:

Մեզ համար անչափ կարևոր ու թանկ են Ֆրանսիայի հետ կապերը և բարեկամական հարաբերությունները: Ուստի՝ օգտվելով առիթից, շնորհավորում եմ նաև Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմիններին ընտրվելու կապակցությամբ: Հուսով եմ՝ Արցախի հետ մարդասիրական ոլորտներում համագործակցությունը նոր թափ կստանա՝ կընդլայնվի քույր քաղաքների շրջանակը և բարեկամական փոխգործակցությունը:

Վերստին շնորհավորում եմ Ձեզ Ազգային տոնի առթիվ և մաղթում բարօրություն և համաշխարհային պանդեմիայի՝ COVID-19-ի արագ և արդյունավետ հաղթահարում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում